Նրա խոսքով՝ վնասվել են շենքի պատուհաները, մարդկանց շրջանում տուժածներ չկան։ Այսօր կրակոցներ չեն եղել։
Հայաստանը չի համարում, որ Էսպո Կոնվենցիայի 3 (1) համաձայն պարտավոր է Ադրբեջանին ծանուցել, կամ նույն Կոնվենցիայի 3 (7) հոդվածի համաձայն Ադրբեջանի հետ տեղեկատվության փոխանակում իրականացնել նախատեսվող գործունեության վերաբերյալ։
Այդ մասին, ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, նշված է Ադրբեջանի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Մուխտար Բաբաևի՝ Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին ուղղված նամակում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատել է Հայաստանին՝ Երասխում, ադրբեջանական սահմանի մոտ, մետալուրգիական գործարանի կառուցման համար։ Երեքշաբթի երեկոյան Ալիևը Երևանին կոչ է արել «հրաժարվել վտանգավոր պրակտիկայից»։
Արարատի մարզի Երասխ գյուղում մետալուրգիական գործարան կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունը հրապարակել է Ադրբեջանի զինված ուժերի կրակոցների կադրերը։
Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը։
«Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն հայտնել էր, որ իրենք գործելու են ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջներին համապատասխան։
Մենք լիակամ ենք շարունակելու ՀՀ տնտեսության համար այդքան կարևոր մեր նախագիծը սահմանամերձ Երասխ համայնքում։
Այն կառուցող ընկերության բաժնետերի ցանկում փոփոխություն է գրանցվել, սակայն «վերջնական» սեփականատերերը կրկին նույն գործարարն է՝ ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգհ Կանգը և այս անգամ՝ Վազգեն Սարգսյանի եղբոր փեսան։